top of page

R5 Արտակարգ իրավիճակների և անվտանգության նախագծերի կառավարման կենտրոն

Միասին անվտանգությունը դարձնենք կենսակերպ...

Ինչու՞ R5

Անվանումն իր մեջ ամփոփում է աղետների ռիսկերի կառավարման շղթան

1. Risk - Ռիսկերի բացահայտում

2. Reduction – Բացահայտված ռիսկերի

նվազեցում

3. Response – Արտակարգ իրավիճակին արձագանքում

4. Recovery – Վերականգնում

5. Restart – Վերագործարկում

5 պատճառ, թե ինչո՞ւ հիմնվեց R5 Կենտրոնը

1․ Մեր մոլորակն ու երկիրն ունեն պաշտպանության, խնամքի կարիքը

 

2․ Աղետների ռիսկերի նվազեցումն այժմ մարդկության գոյության հրամայական է

 

3․ Մարդկանց անհրաժեշտ են անվտանգային հմտություններ և կարողություններ

 

4․ 2020 թ․ դեպքերը՝ Covid-19 համավարակ և 44 օրյա պատերազմ

 

5․ Երկրի կայուն զարգացման նպատակների իրագործման նպաստումը

Մեր 5 ռազմավարական նպատակներ են․

1. Նպաստել բնակչության պաշտպանությանը

 

2. Ուսուցանել անվտանգ կենսակերպ

 

3. Ստեղծել անվտանգ միջավայր

 

4. Նպաստել աղետների ռիսկերի նվազեցմանը

 

5. Տարածել անվտանգության մշակույթը

Մեր 5 ակնկալիքներն են․

1. Գիտակից, ԱՌՆ հմտություններով օժտված մարդկանց թվի ավելացում

 

2. Մարդածին բնույթի վտանգների թվի կրճատում

 

3. Անվտանգ միջավայր ապահովվող կազմակերպությունների ավելացում

 

4. Տեսական գիտելիքներից գործնական կարողություններին անցում

 

5. Անվտանգության կարևորումը յուրաքանչյուրի կյանքում, այնպես ինչպես շնչելն ու սնվելը։

Մեր 5 բնութագրիչն են․

1. մարդասիրությունը

 

2. արհեստավարժությունը

 

3. հասանելիությունը

 

4. ճկունությունը

 

5. եզակիությունը

Մեր 5 ուղղություններն են

1. ՔՊ, ԱՌԿ ուսուցում

 

2. Նախագծերի մշակում

 

3. Գոյատևման և առաջին օգնության պարագաների վաճառք

 

4. Ուսումնամեթոդական նյութերի և փաստաթղթերի մշակում

 

5. Հետազոտություններ

ԾԱՆՈԹԱՑԻՐ
R5 ԿԵՆՏՐՈՆԻ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻՆ

Որպեսզի միասին անվտանգությունը
դարձնենք կենսակերպ...

R5 Կենտրոնն առաջարկում է դասընթացների լայն ընտրություն։ Մենք մշակել և ներդրել ենք այնպիսի դասընթացներ որոնց շնորհիվ ուսուցանվողները ձեռք են բերում արժեքավոր գիտելիքներ, կիրառական հմտություններ, գործնական կարողություններ։

Մեր բոլոր դասընթացները հիմնված են տեղական և միջազգային չափորոշիչների վրա։ Դասընթացները մշտապես ենթարկվում են լավարկման, տեսագործնական են։ R5 Կենտրոնն իր բոլոր դասընթացների համար ապահովում է ժամանակակից, անհրաժեշտ ռեսուրսներ և պարագաներ։ Դասընթացները կազմակերպվում են ինչպես Կենտրոնում, այնպես էլ՝ պատվիրատուի նախընտրելի տարածքում։ 

Դասընթացների համար ուսուցանվողներին տրվում են մասնակցության վկայագրեր։

«Հաջողությունը վերջնական չէ, ձախողումը ճակատագրական չէ. կարևորը շարունակելու քաջությունն է»

Ուինսթոն Չերչիլ

bottom of page