top of page

ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅՈՒՆ

Դասընթացի կառուցվածքը․

  • Դասընթացի ընդհանուր տևողությունը՝ 12 ժամ և ավել

  • 1 պարապմունքի (դասի) տևողությունը 1,5 ժամ

  • Դասի կառուցվածքը՝ տեսական և գործնական (50% և 50% համամասնությամբ)։

  • Մասնակիցների առավելագույն քանակը 8 անձ։

Դասընթացի նպատակը․

Դասընթացը հնարավորություն է տալիս ճգնաժամային իրավիճակներում բարելավել անձի արձագանքման արդյունավետությունը, բացահայտել նրան բնորոշ վարքագծի առանձնահատկությունները։ Հոգեբանության ժամանակակից օբեկտիվ գործիքային մեթոդների կիրառմամբ և հոգեբանական աջակցությամբ կայունանում է մարդկանց ֆունկցիոնալ վիճակը՝ խաղաղ և արտակարգ իրավիճակներում:

Հիմնական թեմաներ․

1. Անձի հոգեֆիզիոլոգիական վիճակի օբյեկտիվ գնահատում

2. Աշխատանքային հոգեբանության մեջ կիրառվող գործիքներով և թեստերով անձի հոգեբանական գործընթացների ախտորոշում, քանակական գնահատում

3. Անհատական և թրեյնինգային հոգեբանական խորհրդատվություն

4. Ինքնակարգավորման հմտությունների ուսուցում՝ տեխնիկական և ծրագրավորվող հոգեֆիզիոլոգիական ինքնատիրապետման մեթոդներով։

Վերջնարդյունքներն են․

● կայուն հոգեհուզական վիճակ,

● սթրեսակայունություն,

●խաղաղ և արտակարգ իրավիճակներում հոգեկան հուսալիության, հուզական լարվածության օպտիմալ մակարդակ,

● ադապտացիոն ունակությունների լայնացում,

● աշխատունակության մակարդակի բարձրացում,

● ուշադրության մաքսիմալ կենտրոնացում առկա իրավիճակի շտկման համար,

● անձնական ռեսուրսների մոբիլիզացիա,

● հոգնածության հաղթահարում,

● կամային հատկությունների զարգացում,

● կոնֆլիկտների լուծում հոգեբանական մեթոդներով,

● հետտրավմատիկ սթրեսային խանգարումների և դեպրեսիաների կանխում

Պայմանները․

  • Դասընթացի համար անհրաժեշտ բոլոր պարագաները, նյութերը ապահովում է Կենտրոնը։

  • Դասընթացը բարեհաջող ավարտած մասնակիցներին տրվում են վկայագրեր։

  • 3-ից ավել դասընթացներ պատվիրելու կամ հուշագրի առկայության դեպքում գործում են զեղչեր։

Let’s Work Together

Get in touch so we can start working together.

  • Facebook
  • LinkedIn
  • Instagram

Thanks for submitting!

bottom of page